Մեր մասին

Ընկերության մասին

Բրայթ Մեթալսը մասնավոր ընկերություն է, որը հիմադրվել է 2011թ: Ընկերության գործունեության հիմնական ուղվածությունը մետաղական պատրաստվածքների և դետալների հղկումն ու փոշեներկումն է, մետաղյա կոնստրուկցիաների և կահույքի արտադրությունը: Ընկերությունը պատրաստում է բարձր որակի խոհանոցային, ննջասենյակային, հյուրասենյակային, միջանցքների և գրասենյակային կահույքներ։ Տարիներ շարունակ մեր ընկերության կողմից արտադրված կահույքները զարդարել են բազմաթիվ առանձնատների և բնակարանների, հյուրանոցների և կոմերցիոն տարածքների ինտերիերներ։ Պատվերներ ընդունելիս մեր ընկերության աշխատակիցների կողմից հաշվի են առնվում պատվիրատուի կողմից ներկայացված ցանկացած պահանջ, յուրաքանչյուր հաճախորդին տրամադրվում է անհատական մոտեցում։ Կահույքի արտադրության ընթացքում ընկերության կողմից օգտագործվում են բարձր որակի փայտանյութեր և մետաղական աքսեսուարներ, որոնց համադրության և հմուտ մասնագետների աշխատանքի արդյունքում պատրաստվում է բարձր որակի կահույք։ Ընկերության երկար տարիների փորձի և հաջողությունների գրավականներն են՝ բարձր որակ, ճշտապահություն և մատչելի գներ։

Բրայթ Մեթալսը իր աշխատանքներում օգտագործում է միմիայն բարձորակ հումք ինչը երաշխավորում է վերջնական արտադրանքի գեղեցիկ տեսքն ու երկարակեցությունը:

Մենք օգնում ենք պատվիրատուին կողմնորոշվել գունային լուծումների և ֆունկցիոնալ հարմարվետության մեջ: Աշխատանքները կատավում են պատվիրատուի կազմած նախագծով, ինչպես նաև կարող են նախագծվել մեր կողմից:

Բրայթ Մեթալսն իր աշխատանքներում օգտագործում է միմիայն էկոլոգիապես մաքուր և բարձորակ հումք, ինչը թույլ է տալիս լիովին անվտանգ մեր արտադրանքն օգտագործել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին կահավորման համար:

Ուղարկեք մեզ հաղորդագրություն
  • Armenia Yerevan
  • info@brightmetals.am
  • +37498098138